Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վաղը եղել է պատերազմ»

«Վաղը եղել է պատերազմ»
26.06.2012 | 12:38

Կիրակի օրը ողջ միջազգային հանրությունը, էլ առավել Ռուսաստանը, փորձում էր հասկանալ. Սիրիայի կողմից թրքական երկու անօդաչու ինքնաթիռների ոչնչացումը կվերածվի՞ «արքայազն Ֆերդինանդի» սինդրոմի` ստեղծելով առիթ Թուրքիայի, հետևաբար ՆԱՏՕ-ի Սիրիա ներխուժման:
Հետաքրքիր օրինաչափությամբ նույն կիրակի, ուշ ժամի Հայաստան է ժամանել նաև ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը Հայաստանն այլևս դարձրել է ջրի ճանապարհ, և վերջին շրջանում հինգ րոպեն մեկ ռեժիմով է այստեղ լինում: Ճիշտ է, պաշտոնական Երևանն արձանագրում է, որ դա պլանավորված այց է, այնուհանդերձ, հասկանալի է նաև, որ անհանգստությունը, որն առկա է Ռուսաստանում` Սիրիայում սկսվելիք զարգացումների շուրջ, շատ մեծ է:
Մեր դեպքում նույնիսկ ավելորդ է խոսել` Սիրիայում նման զարգացումների պարագայում ինչ «անհանգստություններ» կարող են լինել: Սակայն տպավորություն կա, որ քաղաքական իսթեբլիշմենթը` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, գլուխը խրած ավազուտների` ներքաղաքական խնդիր-«ռազբորկաների» մեջ, աչքաթող է արել կարևոր այդ հարցը. խորհրդարանում որ պատգամավորին մոտենում էիր այդ առնչությամբ տեսակետ ճշտելու, ասում էին` էս նե՜ղ մաջալին, կամ էլ` շատ լուրջ հարց է, մի ուրիշ անգամ խոսենք:
Բոլոր դեպքերում, հետաքրքիր էր իմանալ` ինչ է անում Հայաստանն այդ առնչությամբ` բոլոր ուղղություններով` քաղաքական, տնտեսական, թեկուզ և` ռազմական. արդյոք ստեղծվո՞ւմ է օպերատիվ շտաբ` սիրիահայերին ընդունելու, նրանց խնդիրներով թե՛ Սիրիայում, թե՛ մեզանում զբաղվելու:
Ինչպես նաև` քաղաքական ի՞նչ որդեգրումներ է ունենալու Հայաստանը, Աստված մի արասցե, Սիրիայում սպասվող ներխուժման, այն է` լայնամասշտաբ պատերազմի դեպքում. չէ՞ որ Իրանն ասել է` թույլ չեմ տա…
Թե՞ էլի հետին թվով արձանագրումներ ենք կատարելու` կիրառելով հայի հետին խելքը. և ընդհանրապես, կա՞ անհանգստություն այս առնչությամբ մեզանում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ